Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով․ 1․ Հաստատել՝
1) Եղեգնաձոր համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
2) Եղեգնաձոր համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 2-ի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |