Այսօր: Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 140-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) գործառնական դասակարգման 04.9.1 ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 8411 /հողի իրացումից մուտքեր/ հոդվածին ավելացնել 7 870 000 (յոթ միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ

2) Պակասեցնել Գործառնական դասակարգման՝

ա) 01.6.1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից 1 840 000 (մեկ միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ և հատկացնել վարչական բյուջեի պահուստային ֆոնդի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածին և նպատակաուղղել ֆոնդային բյուջե.

բ) 01.6.1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների վերանորոգում) հոդվածից՝ 2 620 000 (երկու միլիոն վեց հարյուր քսան հազար) ՀՀ դրամ.

գ) 06.3.1 (ջրամատակարարում և կոյուղու համակարգ ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների վերանորոգում) հոդվածից՝ 1 142 000 (մեկ միլիոն հարյուր քառասուներկու  հազար) ՀՀ դրամ.

դ) 08.2.4 (այլ մշակույթային կազմակերպություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից՝ 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ.

ե) համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից՝ 2 373 000 (երկու միլիոն երեք հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ, որից 2 123 000 (երկու միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամը հատկացնել ֆոնդային բյուջե և 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը վարչական բյուջե

Ավելացնել`

08.2.4 (այլ մշակույթային կազմակերպություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին՝ 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ՝ Գլաձորի մշակույթի տան սենյակի բարեկարգման համար:

01.1.1 (համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծառայության) տնտեսագիտական դասակարգման 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ ծաղիկների, ծաղկեպսակների ձեռքբերման համար:

3) ֆոնդային բյուջեում ավելացված 15 595 000  (տասնհինգ միլիոն հինգ հարյուր ինսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարը նպատակաուղղել՝

ա) գործառնական դասակարգման 01.6.1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 740 000 (յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան 5, Մոմիկի 2 և 6, Սպանդարյան 2 բ/բ բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների՝ տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների ձեռքբերման համար և 2 523 000 (երկու միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ Գլաձոր բնակավայրում ավտոպարկ և վարձակալական տարածք՝ երկհարկանի շենքի կառուցման աշխատանքների երրորդ փուլի աշխատանքների ձեռքբերման համար .

բ) գործառնական դասակարգման 04.5.1 (ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում  ծառայության) տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների վերանորոգում) հոդվածին՝ 449 000 (չորս հարյու քառասունինը հազար) ՀՀ դրամ՝ փողոցների ասֆալտապատման աշխատանքների՝ տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների ձեռքբերման համար.

գ) գործառնական դասակարգման 08.2.7 (հուշարձանների վերանորոգում և պահպանում ծառայության) տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 10 593 000 (տաս միլիոն հինգ հարյուր ինսուներեք հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի Արցախյան 44-օրյա պատերազի, Եղեգնաձոր բնակավայրի Դ.Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրներին կից տարածքների բարեկարգման աշխատանքների ձեռքբերման համար.

դ) գործառնական դասակարգման 06.4.1 (արտաքին լուսավորություն ծառայության) տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների վերանոնոգում) հոդվածին՝ 930 000 (ինը հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ՝ ԵղեգնաձորհամայնքիԵղեգնաձոր, Գլաձոր, Գետափ բնակավայրերի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների ձեռքբերման համար.

ե) գործառնական դասակարգման 06.3.1 (ջրամատակարարում և կոյուղու համակարգ ծառայության) տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձորհամայնքի, Եղեգնաձոր բնակավայրի Նոր Ավան թաղամասի կոյուղու համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման համար.

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner