Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի N 2/փ-32 դրական եզրակացությունը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.85303 հա արոտավայր հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 09082022-10-0003 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0307-0035) 0.21 հա արոտավայր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |