Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 94-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի՝ սեպտեմբերի 22-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։

4) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը հաստատելու, ներդրում կատարելու և ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու համար համաձայնություն տալու մասին։

5) Ճապոնիայի դեսպանության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը հաստատելու, ներդրում կատարելու և ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու համար համաձայնություն տալու մասին։

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անշարժ գույք նվիրաբերելու մասին։

7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ թիվ 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

8) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին։

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին։

10) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 25-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

11) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասին։

12) Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։

13) Համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

14) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

15) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու մասին։

16) Հողի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

17) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner