Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․ 1. Բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման, արդյունավետ շահագործման և պահպանման նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մ․ Մաշտոցի փողոցում կառուցված գազատարը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11012023-10-0026, հասցեն՝ Մ․ Մաշտոցի 30/1) 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին (Վայոց ձորի ԳԳՄ)։
2. Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ Վայոց ձորի ԳԳՄ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |