Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ.Բատիկյանի սույն թվականի հուլիսի 8-ի թիվ ՊՆ/510ԳՔ/7126-2024 գրությունը .
1․ ՀՀ պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի փողոց, 1-ին նրբանցք,11 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03072024-10-0018) և Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի փողոց,1-ին նրբանցք,7(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12042024-10-004) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր, Մոմիկի փողոց, 1-ին նրբանցք, 7 շենք ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: