Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի մարտի 12-ի N Կ-12032024-10-0058 փաստաթուղթը և Հայկազ Հակոբյանի ժառանգ Ալբերտ Հակոբյանի դիմումը.
1. Հանգուցյալներ՝ Հայկազ Գևորգի Հակոբյանին (մահացած՝ 01․12․1995թ․) և Աշխեն Վանոյի Մուրադյանին (մահացած՝ 25․02․2008թ․) համատեղ սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 8-րդ փողոց, 29 հասցեում գրանցված բնակելի կառուցապատման հողը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 1845356 վկայական) վերահասցեավորել՝ տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 16-րդ փողոց, 29/1 հողամաս։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 9-ի՝ «Տնամերձը վերահասցեավորելու մասին» թիվ 401-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։