Այսօր: Երկուշաբթի, 17 Հունիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 121-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Համայնքային սեփականություն համարվող հողի օտարումից գոյացած 31 000 000 (քսանութ միլիոն) ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ հողի օտարումից մուտքեր տողին (տող 6410)․

2) Պակասեցնել գործառնական դասակարգման՝

ա. 06 խումբ 3 դաս 1 (ջրամատակարարում և կոյուղու համակարգ ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,

բ. 11 խումբ 01 դաս 02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ․

3) Ավելացնել՝

ա. գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 26 000 000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամ` Մալիշկա և Գետափ բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորման համար, 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին 2 234 000 (երկու միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր բնակավայրի Վ. Զորավար փողոցի, Գլաձոր բնակավայրի ասֆալտապատման աշխատանքների և փորձաքննության ծառայության ֆինանսավորման համար,

բ. գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 4 դաս 1 (արտաքին լուսավորություն ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 8 216 000 (ութ միլիոն երկու հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ` Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր և Գլաձոր բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար,

գ. գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 6 դաս 1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար․

4) Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներին (տող 1254) ավելացնել 400 055 (չորս հարյուր հազար հիսունհինգ) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել՝ գործառնական դասակարգման 09.1.1 (նախադպրոցական կրթություն) ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականցնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերապատրաստում իրականցնելու համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner