Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝

1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ ապրիլի 12-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։

3) Համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքի մասին։

4) Եղեգնաձոր համայնքի հաշվեկշռում առկա տեխնիկան «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին օգտագործման հանձնելու մասին։

5) «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող տեխնիկաներով մատուցվող ծառայությունների տեսակներն ու սակագները հաստատելու մասին։

6) Հրաչյա Վավիկի Վարդանյանին Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:

7) Եղեգնաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու կարգը հաստատելու մասին։

8) Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին։

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին։

10) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին։

11) Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին։

12) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

13) Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

14) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 5-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին։

15) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված թիվ 2, 3, 4, 5, 9 և 13 հավելվածները նոր խմբագրությամբ շարադրելու մասին։

16) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 10-Ա որոշման հիմնական մասը նոր խմբագրությամբ շարադրելու մասին։

17) «Հայաստանի Հանրապետության համայնքների արդյունավետ կառավարում» մասնագիտական զարգացման եռամսյա ծրագրին մասնակցելու համար ֆինանսավորում կատարելու թույլտվություն տալու մասին։

18) Համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ծառահատման, սանիտարական հատման աշխատանքներ կատարելու համար թույլտվություն տալու մասին։

19) Համայնքային սեփականություն հանդիսացող 15հա արոտավայրը պարզ գրավոր ձևով վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։

20) Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից պարզ գրավոր ձևով «ՈՒԼԱՐ» համայնքային բնապահպանական հիմնադրամին վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։ 

21) Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․002 հա այլ հողի գործառնական նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

22) Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը հաստատելու, Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին դիմելու և Գլաձոր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 10-ի թիվ 63-Ա, օգոստոսի 18-ի թիվ 83-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։

23) Եղեգնաձոր համայնքի 2022թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

24) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner