Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 2023 թվականի N 36/537 գրությունը, 2-րդ խմբի զինհաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացու կողմից ներկայացված դիմումը և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596 հոդվածների․ 1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Խնձորի Այգի թաղամաս, 100 հասցեում գտնվող 0․04071 հա բնակելի կառուցապատման հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22062023-10-0016) սեփականության իրավունքը անհատույց հանձնել (նվիրատվություն) քաղաքացի Աղավնի Ապավենի Սարգսյանին:
2․ Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Աղավնի Ապավենի Սարգսյանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր։
3․ Նվիրատվության պայմանագրի կնքման, պայմանագրից բխող պետական գրանցման և այլ վճարներն՝ ամբողջությամբ ենթակա են վճարման նոր սեփականատիրոջ կողմից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |