Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով 28.01.2018թ. ,, Եղեգնաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին,, թիվ 04 որոշումը. 1.Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություն /այլ դասերին չպատկանող / ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածից /հոդված 4729/՝ կանանց և մայրության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնված համայնքի յուրաքանչյուր երեխային որպես օգնություն հատկացնել 20000 դրամ գումար :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |