Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար թույլտվություն տալու, համապատասխան վճարների չափերը որոշելու և համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 63-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 78-Ն որոշման հիմնական մասի 4-րդ կետում «10 000 (տաս հազար)» թիվը փոխարինել «7 000 (յոթ հազար)» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |