Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14․3-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․12․2011թ․-ի թիվ 1920-Ն որոշումը․ 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից Եղեգնաձոր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու համայնքապետի առաջարկությանը։
2․ Հանձնարարել համայնքի ղեկավարին առաջարկվող փոփոխության նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |