Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․

1․ Հաստատել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի շրջանակում հայտարարված միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը (ծրագիր)՝

«Արենի և Եղեգնաձոր համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման անհրաժեշտության և հնարավորությունների տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ուղղված միջհամայնքային համագործակցության դրամաշնորհային ծրագիր»։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծրագրի շրջանակներում՝ համայնքի բյուջեից կատարել 352 000 (երեք հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամի չափով ներդրում։

3․ Սույն որոշման առաջին կետում նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով՝ համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 04.02.04 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար տալ համաձայնություն։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner