Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1․1 մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով․ 1․ Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված, համայնքային սեփականություն ճանաչված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման դրույթներին համապատասխան կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |