Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԾԱՌԵՐ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, քննարկելով «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրենի 2023 թվականի ապրիլի 21 N 04/21-1 գրությունը․

1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա  բնակավայրի վարչական տարածքով անցնող Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500 - կմ 134+600 հատվածի հիմանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածներում առկա, շինարարական աշխատանքներին խանգարող ծառերը հատելու համար տալ թույլտվություն։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծառերը հատելուց հետո՝ որպես վառելափայտ տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner