Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Եղեգնաձոր համայնքի Կամոյի 2Ա բնակելի շենքի բակի նորոգման աշխատանքներ>> տնտեսական զարգացման ծրագիրը:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Եղեգնաձոր համայնքի Կամոյի 2 Ա շենքի բակի նորոգման աշխատանքներ>> տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։