Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով ավագանու 01․09․2021թ․-ի թիվ 81-Ա որոշումը, 13.10.2021թ. համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1,2,3 արձանագրությունները.
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց 1/2 հասցեում գտնվող, 10-001-0045-0065 կադաստրային ծածակագրով, 0․0098 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողատարածքը հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Երեմի Հովհաննիսյանին՝ 504000 (հինգ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ առավելագույն արժեքով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Երեմի Հովհաննիսյանին որոշման մասին իրազեկելու պահից։