Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը.
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.87335 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 10-001-0046-0038) անշարժ գույքին տրամադրել հետևյալ ճշտված հասցեն` Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց, 2/8 մարզադպրոց:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։