Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշումը, «Վայոց ձոր-6» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 21-Ն որոշումը և այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին քաղաքային կաթսայատունը «Սեյվ Դը Չիլդրեն» ֆեդերեյշըն ինկ կազմակերպության աջակցությամբ 2003 թվականին վերակառուցվել է և նույն թվականից շահագործվում է որպես մարզադպրոց.
1.Փոփոխել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Եղեգնաձոր համայնքին պատկանող անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր 10-001-0046-0038-001) գործառնական նշանակությունը` դարձնելով սպորտի, հանգստի և ժամանցի շենք:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ ճշտված հասցեն` Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց 2/8 մարզադպրոց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։