Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի պահանջը և ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 2 նիստի արձանագրությունը.
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.012 հա կորիզավոր այգի հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0107-0008, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03042025-10-0029) բարձրարժեքից փոխադրել ցածրարժեքի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքը փոխադրել որպես ջրովի վարելահող` չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: