Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշումը.
1. Հանգուցյալներ՝ Օվչի Գերասիմի Հակոբյանին /մահացած՝ 2003թ./, Էմմա Էլիգումի Հակոբյանին /մահացած՝ 2021թ./, քաղաքացիներ՝ Սոս Օվչիի Հակոբյանին /ծնված՝ 1959թ./, Սուսաննա Մառլենի Հակոբյանին /ծնված՝ 1968թ./, Մելինե Սոսի Հակոբյանին /ծնված՝ 1987թ./, Ելենա Սոսի Հակոբյանին /ծնված՝ 1989թ./ համատեղ սեփականության իրավունքով պատկանող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր, գյուղ Մալիշկա, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։