Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 137-Ա որոշումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 14/50 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.00349 հա բնակելի կառուցապատման հողի (կադաստրային ծածկագիր 10-001-0051-0248) կառուցապատման իրավունքով տրամադրվող մրցույթում հաղթող ճանաչված Արթուր Համլետի Կարապետյանի (ծնված՝ 28.08.1988թ.) հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր 99 (իննսունիննը) տարի ժամկետով՝ տարեկան վարձավճար ընդունելով 17 000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ:
2. Վարձավճարը գանձել յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։