Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 138-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 06-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 25-րդ փողոց 1-ին փակուղի 3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01871 հա (կադաստրային ծածկագիր 10-014-0034-0037) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.01871 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: