Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածների. 1. Որպես նվիրաբերություն Եղեգնաձոր համայնքին ընդունել՝ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից «Կոմունալ ծառայությունների բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված Պիկապ ՈՒԱԶ-23632-159-01 տրանսպորտային միջոցը։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ համայնքի տարածքում նպատակային օգտագործման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |