Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների պահանջները.
1. 10-001-0044- կադաստրային ծածկագրով, 0․05492 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք Եղեգնաձոր Ա. Մյասնիկյան փողոց, 1-ին նրբանցք, 1/1 հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: