Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ․-ի թիվ 2387-Ն որոշումները, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Մարինե Գուրգենի Արսենյանի կողմից 26․10․2021թ․-ին ներկայացված թիվ 602 դիմումը․
1. Ճանաչել Արամ Հովհաննեսի Եղիազարյանի, Մարինե Գուրգենի Արսենյանի, Գայանե, Արման և Մելինե Արամի Եղիազարյանների սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Սպանդարյան փողոց տուն 78 հասցեում գտնվող անհատական բնակելի տան, տնամերձ հողամասի և կից ավել օգտագործվող 170․7 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:
2. Բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ․-ը և բավարարում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3․ Բնակելի տանը և տնամերձ հողամասին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Ս․ Սպանդարյանի փողոց, 78 բնակելի տուն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից: