Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Գարիկ Խալաթյանի դիմումը.
1. Հանգուցյալներ՝ Գագիկ Նիկոլայի Խալաթյանին (մահացած` 08.05.2015թ.), Սեդա Նապոլեոնի Գրիգորյանին (մահացած` 24.11.2020թ.) և քաղաքացիներ Սիրան Գագիկի Խալաթյանին (ծնված` 10.12.1974թ.), Գարիկ Գագիկի Խալաթյանին (ծնված` 30.09.1980թ.), Նիկոլայ Գագիկի Խալաթյանին (ծնված` 22.05.1976թ.), Աշխեն Գագիկի Խալաթյանին (ծնված` 16.07.1972թ.), Ռուզաննա Գագիկի Խալաթյանին (ծնված` 09․04․1971թ.) սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր քաղաք, Լևոնյան փողոց, 1-ին նրբանցք, տուն 15 հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2078003 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Լևոնյան փողոց, 1-ին նրբանցք, 5 բնակելի տուն:
2. Անվավեր ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 22-ի «Անշարժ գույքը վերահասցեավորելու մասին» թիվ 234-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։