Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի , 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով .
1. ՍահմանելՀայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 25 -ի « Համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները սահմանելու մասին» թիվ 16 որոշումը:
|