Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով. 1. Համայնքի ավագանու 13.03.2020թ.-ի թիվ 16-Ն, 17-Ն, 18-Ն, 19-Ն, 20-Ն, 21-Ն, 22-Ն և 23-Ն որոշումների հիմքը փոփոխել շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |