Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 497-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Մալիշկայի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 1217, 1246 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, առաջին պետական գրանցման հանգամանքը և Զավեն Արմենի Հարությունյանի լիազորված անձ Նարգիզ Սամվելի Հարությունյանի դիմումը․

1. Ճանաչել քաղաքացի՝ Զավեն Արմենի Հարությունյանի (ծնված` 1983թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 16-րդ փողոց, 13 հողամաս հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 635.7 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։

2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 635.7 քառ. մ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3․ Անվավեր ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 10-ի՝ «Ավել օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասին» թիվ 497-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3be6f4b3-e36b-461b-9415-6c5f4b99ab7a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner