Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 10-Ա


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

<<ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ <<ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի,  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․

1․ <<Գլաձոր համայնքային տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացնել <<Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ոչ առևտրային կազմակերպությանը։

2․ <<Գլաձոր համայնքային տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները փոխանցել <<Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ոչ առևտրային կազմակերպությանը՝ համապատասխան փոխանցման ակտ կազմելու միջոցով։

3․ Ուժը կորցրած ճանաչել ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 08-Ա որոշման 11-րդ հավելվածը։

4․ Ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի 08-Ա որոշման 10-րդ հավելվածը փոփոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ ներկայացված հավելվածի։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(639.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner