Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքում 2024 թվականի մայիսի 1-ից աղբահանությունն իրականվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների․

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 34-Ա որոշման համաձայն «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրված GAZ KO-440N բեռնատար (աղբատար) մեքենան հետ վերցնել և այն վարձակալական հիմունքներվ, 1 (մեկ) տարի ժամկետով, տրամադրել Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբահանություն իրականացնող «Մաքրություն» ՍՊԸ-ին։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված տեխնիկայի վարձակալության ամսական գումար սահմանել՝ 222 223 (երկու հարյուր քսաներկու հազար երկու հարյուր քսաներեք) ՀՀ դրամ։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Մաքրություն» ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner