Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Երևանյան խճուղի, 33/1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (բնակելի տուն, աստիճանահարթակ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և Խաչատուր Հարունյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 52/.
1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Երևանյան խճուղի, 33/1 բնակելի տուն հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 93.53 քմ ներքին մակերեսով և 109.7 քմ արտաքին մակերեսով կառուցված ինքնակամ կառույցը (բնակելի տուն, աստիճանահարթակ) և դրա սպասարկման համար առանձնացված 0․01097 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023B5VFFZ) համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի, 33/1 բնակելի տուն:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Խաչատուր Զավիկի Հարունյանին (ծնված՝ 26.07.1976թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք) ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: