Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 83-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2023 թվականի N 83-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Եկամտային մասի գույքի վարձակալությունից եկամուտներ 7415 հոդվածին ավելացնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ և նպատակաուղղել՝

ա. գործառնական դասակարգման բաժին 08 խումբ 01 դաս 01 (հանգստի և սպորտի ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին՝ 814 000 (ութ հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամ և նույն դասակարգման 4221 (ներքին գործուղումներ) հոդվածին 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` Համահայկական 8-րդ խաղերին մասնակցող Եղեգնաձոր համայնքի պատվիրակության հագուստի և գործուղման ծախսերը հոգալու նպատակով,

բ. գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 (ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 260 000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` ոռոգման համակարգի վերանորգման համար,

գ. գործառնական դասակարգման 11 խումբ 01 դաս 02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածին` 276 000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ.

2) գործառնական դասակարգման 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից 2 563 000 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ պակասեցնել և ավելացնել տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Թամանցիներ և Գևորգյան փողոցները կապող հետիոտնային ճեմուղու կառուցման աշխատանքների համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -13

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner