Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ավանային սովետի գործադիր կոմիտեի թիվ 3 արծանագրությամբ հաստատված քաղվածքը, Ավագ Հարությունյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.
1. Ճանաչել քաղաքացի Ավագ Մարտինի Հարությունյանի (ծնված՝ 30.06.1957թ․) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, 10 բնակելի տուն հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 128.3 քմ բնակելի կառուցապատման հողի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 128.3 քառ. մ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
3. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք քաղաք Եղեգնաձոր Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, 10 բնակելի տուն: հողամաս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: