Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը և քննարկելով քաղաքացի Անդրանիկ Ազոյանի դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Անդրանիկ Արայի Ազոյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.36171 հա այլ հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքներիի պետական գրանցման վկայական N 15042021-10-0002, կադաստրային ծածկագիր՝ 10-032-0281-0006) նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |