Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․ 1․ Տալ համաձայնություն՝ «Եղեգնաձորի քաղաքացիների սպասարկման գրասենյակի արդիականացում» ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 01.01.01 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |