Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի՝ մարտի 17-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:

5) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:

6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։

7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

8) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։

9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 10-ի թիվ 21-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

10) Հակոբ Խաչիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

11) Գոհար Ռազմիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

12) Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողատարածքներ տրամադրելու մասին։

13) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․00167 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։

14) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 131-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

15) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու մասին։

16) Եղեգնաձոր համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին։

17) Վայոց ձորի մարզպետին ուղղված ուղերձ ընդունելու մասին։

18) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner