Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Զորավար Անդրանիկի փողոց 12/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 38.19 քմ մակերեսով ավտոտնակը և 0.00296 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Գեվորգ Դմիտրիի Գրիգորյանին շինության համար՝ 106 210 /մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր տասը/ ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 115 050 /մեկ հարյուր տասնհինգ հազար հիսուն/ ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 221 260 /երկու հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: