Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
գործառնական դասակարգման` 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 840 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել 06․04․01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ լուսավորության ցանցերի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծախսերի ֆինանսավորման նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։