Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 2-րդ նրբանցք, 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03072024-10-0007 վկայական) (կադաստրային ծածկագիր 10-001-0056-0062), բնակավայրերի նշանակության այլ հողի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 2.11773 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի, 37/1 հողամաս:
2) 0.20000 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի, 37/2 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։