Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-8-րդ կետերի, 60-րդ հոդվածի 6-րդ կետի և 76-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի 46.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 12/3 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.00068 հա մակերեսով հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0255, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16042024-10-0027 վկայական) առանց մրցույթի, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դավիթ Արամի Հովհաննիսյանին։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր՝ նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնելով քաղաքացու վրա։

3. Հողի տարեկան վարձավճարի գինը սահմանել՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որը պակաս չէ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner