Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով․ 1. Եղեգնաձոր համայնքի (բնակավայրերի) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |