Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 116-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՂԱՎՆԻ ԱՊԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 2023 թվականի N 36/537 գրությունը, 2-րդ խմբի զինհաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացու կողմից ներկայացված դիմումը և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596 հոդվածների․

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Խնձորի Այգի թաղամաս, 100 հասցեում գտնվող 0․04071 հա բնակելի կառուցապատման հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22062023-10-0016) սեփականության իրավունքը անհատույց հանձնել (նվիրատվություն) քաղաքացի Աղավնի Ապավենի Սարգսյանին:

2․ Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Աղավնի Ապավենի Սարգսյանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր։

3․ Նվիրատվության պայմանագրի կնքման, պայմանագրից բխող պետական գրանցման և այլ վճարներն՝ ամբողջությամբ ենթակա են վճարման նոր սեփականատիրոջ կողմից։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner