Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետի և 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 14/50 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0․00349 հա մակերեսով հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0248, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19092023-10-0010 վկայական) մրցույթային կարգով, 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար։
2. Մրցույթի մեկնարկային գինը սահմանել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |