Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 2024 թվականի մայիսի 8-ի N 03/22.2/2186-2024 գրությունը. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0․28739 հա մակերեսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0056-0070, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 07052024-10-0044) 90 (իննսուն) տարի ժամկետով, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) տրամադրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հետ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքել սերվիտուտի պայմանագիր՝ 90 (իննսուն) տարի ժամկետով, տարեկան վճար սահմանելով 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։
3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |