Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 52-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1) 0.09967 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0020) նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման հողերի փոխելու համար,»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |