Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, հաշվի առնելով ավագանու 25.12.2020թ-ի թիվ 103-Ն որոշումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին.
1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Պ․ Պռոշյան փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող Սամսոն Հմայակի Վարդանյանին, Օվսաննա Իգնատի Վարդանյանին, Անի և Հմայակ Սամսոնի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 01122021-10-0023 վկայական) հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 168,62 քմ մակերեսով ավտոտեխսպասարկման կետը համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Սամսոն Հմայակի Վարդանյանին, Օվսաննա Իգնատի Վարդանյանին, Անի և Հմայակ Սամսոնի Վարդանյաններին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 2844 դրամ, ընդամենը 479556 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: