Սիրելի՛ բնակիչներ
տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մխչյան համայնքի վարչական տարածքում գտնվող <<ԱՐԱՐԱՏ ՖՐՈՒԹՍ>> գյուղմթերքի նորաբաց շուկայում կկայանա <<ԲԵՐՔԻ ՏՈՆ>> ցուցահանդես-փառատոնը:
Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզերում գյուղատնտեսության զարգացմանը, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները: Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել զանգահարելով 093 955 755 հեռախոսահամարին: